Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի բանակը բերվել է բարձր մարտական պատրաստվածության, իսկ Իրանի առաջնորդը հրամայել է «արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքի, իսկ արձագանքը չպետք է ունենա աշխարհագրական սահմանափակում»։
Հիմա թարգմանենք այս մեկ նախադասությունը ռազմական և դիվանագիտական լեզվից։
Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակումների։ Գաղտնիք չէ, որ ստորգետնյա ռազմական ռեսուրսը գործում է մի քանի օրվա հրահանգավորումներով, այսինքն՝ մի քանի օրվա հարվածների թիրախները հանձնում են ստորգետնյա ռազմական ռեսուրսին և այլևս չեն խառնվում նրա գործերին։
Այնուհետև ասվում է, որ առանց աշխարհագրական սահմանափակումների։ Սրանով էլ ասվում է, թե որտեղից եկավ վտանգը, այդտեղ էլ հարվածում ենք, կապ չունի, թե այս ողջ ընթացքում ում հետ ինչ ենք պայմանավորվել, ով ինչ է հավաստիացրել։ Այստեղ առաջին վտանգավոր գոտում նաև հայտնվում է Ադրբեջանը, Իրաքյան Քրդստանը, նաև Թուրքիայի ԱՄՆ ռազմաբազաները»։


Բաց մի թողեք
Արդյո՞ք Իրանի հոգևոր առաջնորդի հրամանը նշանակում է՝ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս
Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ
Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է