01/11/2026

EU – Armenia

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը.

«Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ -ի, այլ տեղական գործիչների շնորհքն է։

Գորիսում, օրինակ, մարդիկ 93.6% տվեցին Առուշ Առուշանյանին, ոչ թե ՔՊ -ին, որտեղ որևէ հեղինակություն չունի գործող իշխանությունը։ Առուշին սիրում եմ Սյունիքում, և բնականաբար մարդիկ պիտի ձայն տային նրան, ինչից շահեց ՔՊ -ն։

Նույնկերպ Մարտունիում ՔՊ -ի ստացած 67.6% ձայների մեծ մասը գործող համայնքապետ Հովհաննես Հովեյանին են տվել։ Բոլոր դեպքերում նա քիչ թե շատ մարդավարի վարքագիծ դրսևորում, գուցե տակից է բյուջեն թալանում, բայց արտաքուստ այլ դեմքով է, իսկ ՔՊ -ի Մարտունու մյուս ներկայացուցիչները ոչ միայն ներքուստ, այլև արտաքուստ էլ իրենց կորցրել են, հեղինակություն չեն վայելում, ավելին’ աչքի են ընկնում կոռումպացված վարքագծով։

Մյուս բոլոր վայրերում էլ նույն վիճակն է։ Համատարած անձնավորված ընտրություն է համայնքներում, և մարդկանց հետաքրքիր չէ, թե ով ինչ կուսակցություն է ներկայացնում։

Հոկտեմբերի 25-ի ընտրությունը աչքի ընկավ չափազանց ցածր մասնակցությամբ, ինչը նշանակում է, որ մարդիկ նաև հետաքրքրված չեն ՏԻՄ կառավարմամբ և չեն վստահում որևէ մեկին։ 40% մասնակցության պարագայում չի կարելի համարել, թե բնակիչները 80 կամ 90% ձայն են տվել ՔՊ -ին»: