01/11/2026

EU – Armenia

Լատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիր. Լուսանկար

Լատվիայի իշխանությունները արգելել են ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի և նրա ամուսնու՝ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր, ըստ Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեի։

«Գաղթականնների մասին օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ես Ռուսաստանի քաղաքացիներ Քսենիա Սոբչակին և Կոնստանտին Բոգոմոլովին ներառել եմ Լատվիայում անցանկալի անձանց ցուցակում և անորոշ ժամանակով արգելել եմ նրանց մուտքը Լատվիա», – գրել է նա հայտարարության մեջ։

Որոշումը հիմնված է լատվիական օրենսդրության այն դրույթի վրա, որը թույլ է տալիս արտաքին գործերի նախարարին արգելել մուտքը օտարերկրացիների՝ արտաքին քաղաքականության նկատառումներից ելնելով, և այն օտարերկրացիներին, ովքեր, Վիլնյուսի կարծիքով, սպառնալիք են ներկայացնում հանրապետության անվտանգության կամ հասարակական կարգի համար։

Սոբչակը ռուս լրագրող և հասարակական գործիչ է։ Բոգոմոլովը թատերական ռեժիսոր է, որը նախկինում բեմադրել է ներկայացումներ Լատվիայի Լիեպայա թատրոնում։

Լատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիր