Երեկ՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 19:10-ի սահմաններում Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 51-ամյա Քաջիկ Ս․-ի վարած կանչի վայր մեկնող շտապօգնության և 37-ամյա Էդգար Պ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի վարորդը և բուժքույրը՝ Շիրակի մարզի բնակիչ 46-ամյա Հայարփի Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենաների սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։


Բաց մի թողեք
Եթե անցած տարի գյուղացին աշխատում էր 100,000 դրամ, ապա այս տարի աշխատում է 89,000 դրամ
Մինչև 250 հազար դրամ՝ մասնագիտական կրթության համար․ ովքե՞ր կարող են օգտվել զբաղվածության նոր ծրագրից
Արտակարգ դեպք Սարալանջում, 33-ամյա վարորդը «Բելառուս» տրակտորով կողաշրջվել է