Օգոստոսի 1-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղի բնակիչ 65-ամյա Համլետ Ս.-ն ժամը 16:00-ից չի պատասխանում հեռախոսազանգերին, և անհայտ է նրա գտնվելու վայրը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից մի քանի մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը:
Փրկարարները պարեկների, համայնքային ոստիկանների ու քաղաքացիների հետ սկսել են Արտաշատի ջրանցքում որոնողական աշխատանքներ, ապա Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ի Արտաշատի ջրանցքի տեղամասի ղեկավարության հետ բանավոր համաձայնություն են ձեռք բերել՝ որոնողական աշխատանքներն իրականացնելու նպատակով դադարեցնել ոռոգումը տվյալ ջրանցքով։
Օգոստոսի 2-ին՝ ժամը 04։45-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում նշված ջրանցքի Դվին գյուղի հատվածում հայտնաբերվել է քաղաքացու ջրահեղձ եղած մարմինը, և փրկարարները դուրս են բերել այն։
Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաց մի թողեք
Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ. Լուսանկար
Աշտարակի խճուղում բախվել են «Ֆորդ Տրանզիտ»-ը և BMW-ն․ 3 վիրավորներից մեկն անչափահաս է․ Լուսանկար
Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմին