02/08/2026

EU – Armenia

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին։

Այս մասին «Տելեգրամ»-ում հայտարարել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։

Նահանգապետը նշել է, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ։ Wildberries & Russ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով պահեստում հրդեհ է բռնկվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։

«Լոգիստիկ շղթաները վերակազմակերպվել են, և առաքումներն ու պատվերները ստացվում են այլ օբյեկտներում»,- նշել է մամուլի ծառայությունը։

Ուկրաինայի զինված ուժերը Wildberries-ի պահեստներին առաջին անգամ հարվածել էին հուլիսի 18-ին Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում և Տամբովի մարզի Կոտովսկում։ Այդ ժամանակվանից ի վեր շարունակական հարձակումները վնասազերծել են ընկերության ընդհանուր լոգիստիկ հզորության առնվազն 8%-ը (444,000 քառակուսի մետր)։