Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին։
Այս մասին «Տելեգրամ»-ում հայտարարել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։
Նահանգապետը նշել է, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ։ Wildberries & Russ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով պահեստում հրդեհ է բռնկվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։
«Լոգիստիկ շղթաները վերակազմակերպվել են, և առաքումներն ու պատվերները ստացվում են այլ օբյեկտներում»,- նշել է մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի զինված ուժերը Wildberries-ի պահեստներին առաջին անգամ հարվածել էին հուլիսի 18-ին Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում և Տամբովի մարզի Կոտովսկում։ Այդ ժամանակվանից ի վեր շարունակական հարձակումները վնասազերծել են ընկերության ընդհանուր լոգիստիկ հզորության առնվազն 8%-ը (444,000 քառակուսի մետր)։

Բաց մի թողեք
Իրանի վրա հարձակվելու դեպքում, ամբողջ տարածաշրջանը և դրա ենթակառուցվածքները կվերադարձնենք քարե դար
Մոսկվայի ռեստորաններից մեկում միջոցառման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, զոհեր ու վիրավորներ կան
Իրանն այս րոպեներին հարձակում է գործում Քուվեյթի վրա․ լարված է