«Երբ բանտերը լցված են քաղաքական բանտարկյալներով, իսկ իսկական հանցագործները ողողել են մեր քաղաքների և գյուղերի փողոցները, ապա երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը։
Սա մարտաֆիլմ չէ։ Սա կատակ կամ փրանք չէ։ Սա մեր առօրյան է, այն իրականությունը, որի մեջ մեզ հրեցին «օրենքի գերակայության» մասին բարձրագոչ ու կեղծ ճառերով։
Վստահ եմ, որ մեր երկիրը նորմալ կյանքի համար անպիտան տարածքի վերածելու այս հետևողական գործընթացը լիովին համապատասխանում է «Իրական Հայաստան» կոչվող օտարածին հայեցակարգին։
Իրադարձությունների նման զարգացումն ամբողջովին տրամաբանական է. եթե իշխանությունը բանդիտական մեթոդներով խլում է Գագիկ Ծառուկյանի գույքը և նրան պահում է բանտում՝ քաղաքական հայացքների համար, ապա դա հանցավոր աշխարհին հղված հստակ ազդանշան է․ կրակեք, թալանեք, սպանեք։
Ահա սա է սրանց «Իրական Հայաստանը»»։
Արման Աբովյան


Բաց մի թողեք
Ի՞նչ պետք է անեն խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը
Հարյուր հազարավոր ցուցարարներ Եվրոպայի փողոցներում, սոցիալական ճգնաժամը խորանում է
Պատերազմում ձեռք բերած առավելությունները Բաքուն այժմ ձգտում է ամրապնդել դիվանագիտական հարթակներում՝ մեծացնելով իր քաղաքական ազդեցությունը