«Ուժեղ Հայաստան» խմբակցության որոշումը երեկ բուռն խոսակցությունների առիթ էր դարձել իշխող թիմում։ Օրվա երկրորդ կեսին խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ այսօր խորհրդարանում չեն լինի, ժամը չորսին կլինեն Վեհափառի դատական նիստին:
«Հրապարակը» գրում է. «Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի: Մենք կլինենք Վաղարշապատում, որպեսզի բոլորը տեսնեն, որ խաղը մեր կրոնական զգացմունքների հետ ունենալու է հետեւանքներ: Վաղը, ժամը 4-ին լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց»,- ընդգծեց նա: Հարցին՝ օրվա առաջին կեսին ե՞ւս չեն լինի ԱԺ-ում, նա պատասխանեց. «Առաջին կեսին… որոշումը կկայացնենք, մեր քայլը՝ ժամը 4-ին կլինենք այնտեղ»:
Բանն այն է, որ այսօր տեղի է ունենալու ԱԺ երրորդ փոխխոսնակի պաշտոնում ՈՒՀ ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի ընտրությունը։ Հարցին՝ եթե գաղտնի քվեարկությունը լինի ժամը 4-ից հետո, չե՞ն մասնակցի, Կարապետյանն արձագանքեց. «Կա առաջնահերթություն, մեր կրոնական պարտքն առաջնահերթ է մեր քաղաքական յուրաքանչյուր պրոցեսի հանդեպ»:
Նարեկ Կարապետյանի այդ հայտարարությունը երեկ տարաբնույթ խոսակցությունների տեղիք է տվել իշխող թիմում, ոմանց կողմից առաջարկներ են հնչել՝ միտումնավոր նիստն այնքան ձգել, որ քվեարկությունը համընկնի հենց այն ժամին, երբ «ուժեղները» խորհրդարանում չեն լինի։ Խնդիրն այն է, որ ԱԺ կանոնակարգը թույլ չի տալիս տեղափոխել քվեարկության ժամը, հարցի քննարկումն ավարտելուց հետո պարտավոր են քվեարկել եւ նոր միայն անցնել օրակարգի հաջորդ հարցերին։
Միակ հույսն այն է, որ երեկ ՔՊ դռնփակ նիստում ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ելույթների առատությունից եւ բովանդակային ծանծաղությունից, ու ՔՊ-ական պատգամավորներին հասկացրել են, որ ասելիք ունենալու դեպքում ելույթներ ունենան, եւ հնարավոր է՝ շատերը հանեն իրենց ելույթները։

Բաց մի թողեք
«Մուլտի վելնեսը» եթե անօրինական էր, անունը փոխեցին՝ դարձավ օրինակա՞ն
Նիկոլին վերցնեն՝ Պետրոսը կշահի (Լրագրային շանսոն)
Եթե ոչ մի բան չգիտես, Ազգային ժողովում ի՞նչ ես անում Հռիփսիմե Գրիգորյան․ Լուսանկար