Հայաստանը և Ադրբեջանն անցած տարվա ընթացքում կարևոր և վճռական քայլեր են ձեռնարկել՝ երկու երկրների ժողովուրդների համար խաղաղությունը իրականություն դարձնելու համար։
Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Պասկալ Կոնֆավրոյի հայտարարության մեջ՝ կապված Վաշինգտոնի գագաթնաժողովի մեկամյակի հետ։
«2026 թվականի օգոստոսի 8-ը նշանավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված պատմական համաձայնագրի առաջին տարեդարձը։ Անցած տարվա ընթացքում երկու երկրների իշխանությունները կարևոր և համարձակ քայլեր են ձեռնարկել՝ իրենց ժողովուրդների համար խաղաղությունը իրականություն դարձնելու համար», – ասվում է հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան ակնկալում է, որ այս գործընթացը կշարունակվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և վավերացմամբ, սահմանների բացմամբ և տարածաշրջանային տրանսպորտային կապի զարգացմամբ, որպեսզի «Հարավային Կովկասը կրկին դառնա լիարժեք համագործակցության տարածք և կապող օղակ Եվրոպայի և Ասիայի միջև»։
Նա հավելել է, որ Ֆրանսիան, իր եվրոպացի գործընկերների հետ միասին, կշարունակի ակտիվորեն աջակցել այս գործընթացին՝ լիովին հարգելով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։


Բաց մի թողեք
Գորայք-Զանգեր հատվածում արգելափակման մեջ են մնացել կցորդիչով 6 բեռնատար և 1 մարդատար ավտոմեքենա
Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել
Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն․ Լուսանկար