ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ հայտնաբերված շագանակագեղձի քաղցկեղը տարածվել է մարմնի մյուս հատվածներում եւ առաջացրել ուժգին ցավեր նրան մոտ։
Այս մասին հայտարարել է Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը՝ BBC-ի հետ զրույցում։ «Քաղցկեղը մետաստազներ է տվել եւ տարածվել ոսկորների մեջ եւ այլն։ Դա շատ ցավոտ է եւ ուժասպառող»,- ասել է Հանթերը։
Նա ընդգծել է, որ նախկին նախագահը շարունակում է մնալ ընտանիքի ուշադրության կենտրոնում։ Ջո Բայդենի հիվանդության մասին հայտնի է դարձել անցյալ տարվա մայիսին։ Նախկին նախագահի մոտ ախտորոշվել էր ագրեսիվ արագ զարգացող շագանակագեղձի քաղցկեղ։
Այն ժամանակ հայտարարվել էր, որ ուռուցքը զգայուն է հորմոնների նկատմամբ եւ դա թույլ կտա, որ նախկին նախագահը արդյունավետ բուժում անցնի։ Սկզբում նախկին նախագահը հորմոնալ բուժում է անցել, իսկ հետո արդեն ճառագայթային թերապիայի 15-րդ կուրսը, որը եւ ավարտվել է անցյալ տարվա հոկտեմբերին։
Մամուլում կային լուրեր, որ թերապիան լավ արդյունքներ է տվել։

Բաց մի թողեք
Լազերային զենքի առաջին պայմանագիրն ենք կնքել
Թրամփն ավելի շատ հետաքրքրված է Պուտինով, քան Նոբելյան մրցանակով․ Հիլարի Քլինթոն
ԱԳ նախկին նախարարին կբանտարկե՞ն. Լուսանկար