Աթենքը Մեքքայի համաձայնագրից դժգոհ է,- գրել է Հունաստանի Kathimerini ազդեցիկ պարբերականը, որի հրապարակումը համառոտ ներկայացրել է Turkiye-ն։
Եթե հակիրճ ասվի, ապա հունական կողմի գլխավոր անհանգստությունը կապված է Հնդկաստան – Պարսից ծոց – Իսրայել – Եվրոպա միջազգային առեւտրային միջանցքի ծրագրին Թուրքիայի հավանական հակազեցության հետ։
Թուրքիայի նախագահը վերջերս այցելել է Բաղդադ և Իրաքի վարչապետի հետ ի թիվս այլ հարցերի քննարկել «Զարգացման ուղի» նախագիծը, որ ենթադրում է իրաքյան Բասրա և թուրքական Ջեյհան նավահանգիստների միջև երկաթուղային և ավտոմոբիլայան հաղորդակցության հաստատում։
Մեքքային համաձայնագիրը ստորագրվել է Վաշինգտոնում հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների տարեդարձի նախօրեին։ Եվ եթե անգամ դա պատահական զուգադիպություն է, միևնույն է՝ թուրք-սաուդա-պակիստանյան «պաշտպանական համագործակցությունը» չի կարող չազդել Հարավային Կովկասի անվտանգային միջավայրին թեկուզ այն առումով, որ պայմանավորվող երեք կողմերի, ինչպես նաև Իսրայելի հետ Ադրբեջանը ռազմական սերտ համագործակցություն ունի։
Ավելի լայն համատեքստում Մեքքային համաձայնագիրը շոշափում է ոչ միայն Իսրայելի, այլեւ Հնդկաստանի և Հունաստանի շահերը։ Պետք է նկատել, որ Միջերկրականի արեւելյան հատվածում Հունաստանի և Կիպրոսի հետ ընդհանուր հետաքրքրություններ ունի նաև Ֆրանսիան։
Վերջին տարիներին Հայաստանը սպառազինություններ է ձեռք բերել թե Ֆրանսիայից, թե Հնդկաստանից, անվտանգային հարցերում կարևոր են նաև հայ-հունական և հայ-կիպրական պարբերական բնույթ կրող խորհրդատվությունները։
Օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերի այդ առթիվ տարածած հաղորդագրությունները բովանդակային առումով գրեթե նույնական են։
Էական է, որ ԱՄՆ-ը փաստացի աջակցություն է հայտնում Հայաստան-Ադրբեջան խաղաղության ինստիտուցիոնալացմանը։ Ավելի վաղ տարածվել է պետքարտուղար Ռուբիոյի սոցցանցային գրառումը, որտեղ ընդգծված է TRIPP նախագծի աշխարհաքաղաքական նշանակությունը։
ԱՄՆ պետքարտուղարի գրառման տոնայնությունից կարելի է տպավորություն ստանալ, որ Թրամփի վարչակազմը մտադիր է հայ-ադրբեջանական «գործընթացը խթանել»։
Ալիևը ԱՄՆ նախագահին G 20 գագաթաժողովին հրավիրելու համար շնորհակալություն է հայտնել։ Վարչապետ Փաշինյանը նման հրավեր կստանա՞։

Բաց մի թողեք
Տիխանովսկայան ասել է, որ «ծայրահեղական» պիտակը Լուկաշենկոյի վրեժն է
Առաջընթաց չի գրանցվել հայ – թուրքական գործընթացում, բարդացել են ռուս – հայկական հարաբերությունները
Արևմուտքը փորձում է Վրաստանը ներքաշել արյունալի արկածախնդրության մեջ. ՌԴ ԱԳՆ