Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի հասցեներից մեկում գործող պահեստային մասում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական վարչության թիվ 2-րդ, 3-րդ և 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատիներից մեկական մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը՝ պահեստային այդ հատվածում կայանված բեռնատարում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են պահեստի աշխատակիցները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այրվել է բեռնատարում բարձված անկողնային պարագաներ։

Բաց մի թողեք
Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին, «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնի․ Լուսանկար
Ողբերգական դեպք` Արտաշատում. մահացել է հեծանվորդը
Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ Գեղարոտ բնակավայրում ուժգին քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել