Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի հասցեներից մեկում գործող պահեստային մասում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական վարչության թիվ 2-րդ, 3-րդ և 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատիներից մեկական մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը՝ պահեստային այդ հատվածում կայանված բեռնատարում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են պահեստի աշխատակիցները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այրվել է բեռնատարում բարձված անկողնային պարագաներ։

Բաց մի թողեք
Երևանում բախվել են «Նիսսան Տիդա»-ն և «Ֆորդ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավոր. Լուսանկար
Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված Volkswagen-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել
Լքված նորածինը ծնվել է օգոստոսի 10-ին և ոչ հիվանդանոցային պայմաններում, մոտ 2,5 կգ քաշով աղջիկ է