ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը կոշտ գնահատական է հնչեցրել գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ՝ այն կապելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների հետ։
Վարդևանյանի խոսքով՝ հասարակության շրջանում չկա որևէ մեկը, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչների կամ ՔՊ խմբակցության համակիրների շրջանում, ով իրականում կասկածում է, որ Կարապետյանի կալանավորումն ապօրինի է եղել։
Նա պնդել է, որ գործարարի նկատմամբ կալանավորման որոշումը պայմանավորված է եղել ոչ թե բացառապես իրավական գործընթացներով, այլ իշխանության քաղաքական դիրքորոշմամբ։
«Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում կոնկրետ ցուցում տվեց»,- հայտարարել է Վարդևանյանը՝ անդրադառնալով Կարապետյանի գործի շուրջ իշխանության արձագանքներին։

Բաց մի թողեք
Ժողովուրդն իր կաշվի վրա է զգացել այդ «հաղթանակի» դառնահամը
Գուցե վիճեք ձեզ ընտրել են, թե չէ, բայց Ալիևին հաստատ չի ընտրել
Ո՞ր համակարգում է Հայաստանը պատկերացնում իր ապագան