Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 06։27-ին, ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մարվել է 07:44-ին։ Այրվել են ննջասենյակն ու միջանցքը։
Մեր տեղեկություններով, հրդեհը անզգուշության արդյունք չի եղել։ Նշված բնակարանում բնակվելիս են եղել մայր ու դուստր։ Վերջինս՝ ըստ հարևանների, ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ և մինչ մայրը քնած է եղել ննջասենյակում, նա այրել է բնակարանը։ Փրկարարները նրանց տարհանել են բնակարանից։ Նրանք մարմնական վնասվածքներ կամ այրվածքներ չեն ստացել։

Բաց մի թողեք
Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը. Լուսանկար
Երևանում շանը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է. Տեսանյութ
Ոսկեղենը գողացել է կոնֆետների թղթերի մեջ փաթաթելով