Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել Նախիջևան այցի շրջանակում՝ հայտարարելով, որ ԹՐԻՓՓ նախագծի շրջանակներում Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծը պատրաստ է:
Նրա խոսքով՝ ադրբեջանցի մասնագետներն արդեն վերլուծություն են իրականացրել և հստակեցրել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։
Ալիևը նաև հայտարարել է, որ ԹՐԻՓՓ նախագիծն արդեն սկսվել է: Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ երկու կողմերը համաձայնության են եկել, որ նախագիծը կիրականացվի «մոտ ապագայում»:
«ԹՐԻՓՓ նախագծի շրջանակներում Ադրբեջանի տարածքում կառուցվող երկաթուղին կհասնի Հայաստանի սահմանին արդեն հաջորդ տարի: Հորադիզ-Աղբանդ մայրուղին գործնականում պատրաստ է»,- նշել է նա:
Իլհամ Ալիևի խոսքով՝ Նախիջևանի երկաթուղու նախագծով հետաքրքրված է Եվրամիությունը։
«Միության ներկայացուցիչներն արդեն այցելել են Նախիջևան, որտեղ տեղում ծանոթացել են իրավիճակին։ Եվրամիությունը, ինչպես նաև մի շարք այլ միջազգային կազմակերպություններ և պետություններ, հետաքրքրված են այս տրանսպորտային երթուղով և ցանկանում են դառնալ ծրագրի մասնակից»,- ընդգծել է նա։
Ալիևը շեշտել է, որ Նախիջևանի երկաթգծի վերականգնման դեպքում կկառուցվի Ադրբեջանն Իրանին կապող երկրորդ երկաթգիծը. «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքն ուղղված է դեպի Պարսից ծոց։ Այնտեղից այն կարող է ձգվել մինչև Պակիստան, որը գտնվում է այս տարածաշրջանին մոտ»:

Բաց մի թողեք
Ուղիղ․ Ակցիա` ի պաշտպանության Ավետիք Չալաբյանի. Տեսանյութ
Կրքերը չեն հանդարտվում. լարված իրավիճակ էր ԱԺ-ում
Հարվածներ ու ծափեր. Ինչ է կատարվում ԱԺ-ում․ 26 պատգամավոր է միացել դիմումին. Տեսանյութ