12/11/2026

EU – Armenia

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է TRIPP նախագծին վերաբերող փաթեթը

Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է յոթ օրենսդրական նախագծերից բաղկացած փաթեթը, որը վերաբերում է TRIPP նախագծի իրականացման համար նախատեսված ընկերության ստեղծման իրավական հիմքերին։

Օրինագծերի փաթեթին կողմ է քվեարկել 64 պատգամավոր ամենայն հավանականությամբ բոլորն էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Առաջարկվում է սահմանել մշտական օրենսդրական կարգավորում՝ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված այն ընկերությունների համար, որոնցում պետության բաժնեմասը կազմում է առնվազն 25 տոկոս։ Արտահերթ նիստում փաթեթը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։

Ընդդիմությունը չի մասնակցել փաթեթի քննարկմանը։