Oգոստոսի 11-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում կայանված ավտոմեքենայի մոտ դի կա։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նաիրիի ոստիկանները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 72-ամյա Համլետ Ա.-ն է։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը նշված Volkswagen-ի վարորդն է եղել, և իր կնոջ հետ ինչ-որ տեղ մեկնելիս են եղել, երբ ճանապարհին ինքնազգացողությունը վատացել է, կինը զանգահարել է շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Բաց մի թողեք
Աշտարակի կամրջից նետվողը տղամարդ է
Արկադի Դումիկյանի ավտոմեքենան հրդեհվե՞լ է. Տեսանյութ
Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա 4 տուժած․ Լուսանկար