ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, իշխանական թիմում ոմանց պահվածքն անգամ անեկդոտի թեմա է դարձել: Պատգամավոր իշխանական կանայք ամեն ինչ անում են նոր նախագահի սիրուն արժանանալու համար, որ ԱԺ բյուջեի բարիքներից, հատկապես գործուղումներից օգտվելու հնարավորություն ունենան։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում էլ ամենաակտիվ շրջագայողները եղել են ԱԺ նախագահի «լյուբիմչիկները», օրինակ՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման շրջանում ինքնաթիռից ինքնաթիռ էին թռչում Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը։
Հիմա կազմը կփոխվի, չնայած ՔՊ մեր աղբյուրները նշում են, որ դեռ չգիտեն, թե ովքեր են արժանացել Ռուբինյանի սիրուն` հնարավոր է ինքնահավան Ռուբինյանն առհասարակ ֆավորիտներ չունենա:
Նա ո՛չ ընկերներ ունի, ո՛չ մեծ շրջապատ, ո՛չ հարաբերություններ կառուցելու մեծ ցանկություն։ Թիմում, սակայն, նկատել են, որ Ալեն Սիմոնյանի «լյուբիմչիկների» նկատմամբ ակնհայտ ոչ դրական վերաբերմունք ունի, իսկ Արուսյակ Ջուլհակյանին անգամ հրապարակավ խայթում է, երբ տիկինը, խախտելով «ԱԺ կանոնակարգ» օրենքը, գերազանցում է ելույթների համար սահմանված ժամանակը։


Բաց մի թողեք
Առուշի գործը հայտնվել է իշխանության «սրտի դատավորի» մոտ. Լուսանկար
Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ
500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին