ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իրանցի ազդեցիկ գեներալներից Սաֆավին հայտարարել է, որ TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի հետ պայմանավորվածություն կամ փոխըմբռնում չկա։
Վերջինս նշել է, որ եթե Իրանը դեմ է Պարսից ծոցում ամերիկյան ներկայությանը, ապա դա նշանակում է, որ դեմ է նաև ԱՄՆ-ի ներկայությանը Հարավային Կովկասում։ Ըստ այդմ՝ նախագիծն իր ձևաչափի շրջանակներում Իրանի դեմ սպառնալիք է դիտվում։
Կարծում եմ՝ այս թեման Իրանում կրկին քննարկման առարկա է դարձել վերջին շրջանում՝ դրա իրագործման թեմայի ակտիվացման և, մասնավորապես, ամերիկյան պատվիրակությունների ակտիվության ֆոնին։
Ակնհայտ է, որ ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայության պայմաններում այս նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային սպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար։
Առնվազն որոշ ազդեցիկ իրանական շրջանակներ TRIPP-ը դիտարկում են ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական նախագիծ և դրանից բխող եզրահանգումներ անում»։

Բաց մի թողեք
Իշխանությունները նախապատրաստվում են Գյումրիի նոր ընտրություններին
Էրդողանը հայտարարել է «ողջ տարածաշրջանը անվտանգային միասնական համակարգում միավորելու» մտադրության մասին
Ադրբեջանը և Իրանը տեւական ժամանակ է՝ քննարկում են «Արաքսի միջանցք» ծրագիրը