Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ և պետք է դիտարկվի որպես տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործիք։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Շարքուլ-Ավսատ» թերթի գլխավոր խմբագիր Ղասան Շարբելին տված հարցազրույցում։
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր են կնքել, փաստաթղթի տակ ստորագրել են երեք երկրների առաջնորդները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն հետախուզական տվյալների փոխանակման և տարածաշրջանային անվտանգության համակարգման ոլորտներում։
Էրդողանի խոսքով՝ երեք երկրների կնքած համաձայնագիրը հիմնված է խաղաղության, կայունության, համերաշխության և հավաքական զսպման սկզբունքների վրա։ Նա ընդգծել է, որ դրա նպատակը տարածաշրջանում անվտանգության ամրապնդումն է, ոչ թե որևէ մեկին հակադրվող ռազմաքաղաքական բլոկի ձևավորումը։

Բաց մի թողեք
Ադրբեջանը երկու ընտրություն ունի՝ լինել կամ Թուրքիայի, կամ Իրանի ստրուկը
Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են կապերը․ ՀՀ-ն էլի խաղից դո՞ւրս
Բաքվից նոր հրահանգներ Փաշինյանին, կկատարի՞ …