«Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին հարցաքննելու հայկական կողմի ծրագրերը վկայում են ԵՄ-ի հետ մերձեցման և Կիևի հետ եղբայրացման հետևանքով առաջացած բարոյական անկման մասին:
Իմանալով Ռոզալիա Սերգեևնայի պողպատե բնավորությունը՝ մենք կասկած չունենք, որ նա կհաղթահարի ցանկացած հարցաքննություն: Բայց մեկ այլ բան էլ պարզ է. նրանք, ովքեր ծաղրում են պատերազմի և եկեղեցու հիշողությունը, ոչ մի սրբություն չունեն», – հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մարիա Զախարովան:
Նա նշել է՝ Մոսկվան չի մոռացել, որ Երևանը չի հանդիմանել Զելենսկուն, երբ նա սպառնացել էր կրակել Կարմիր հրապարակի վրա մայիսի 9-ի Հաղթանակի շքերթի օրը:



Բաց մի թողեք
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ Արսեն Գևորգյանի մահվանից հետո. փաստաբանական թիմ
Ինչո՞ւ է Ալիևը հղում անում Աննա Հակոբյանին․ 12 հազար դասալիքի մասին թեզը՝ որպես քարոզչական զենք