Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել օգոստոսի 7-ի գիշերը։ Տանտիրուհին հայտնել է, որ նախորդ օրը Եղեգնաձոր քաղաքում գտնվող իրենց տան դուռն ու պատուհանը փակ լինելու պայմաններում, մտել և գողացել են 35 հազար դրամ։
ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ մեկնել է Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի օպերատիվ խումբը։ Իրավապահները պարզել են, որ դուռը բացել են հենց դռան կողպեքի բանալիով։
«Նախաձեռնվեց քրեական վարույթ, և քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նաև, որ գողությունը կատարել է տանտիրուհու դստեր ընկերուհին, որն անցած ամսվա վերջերին գտել էր տան կորցրած բանալին։
Առաջիկա օրերին երկու անգամ աղջիկը բանալիով բացել էր դուռն ու գողացել 5-հազարական դրամ։ Իսկ օգոստոսի 6-ին, երբ նա կրկին մտել ու տարել էր այս անգամ 25 հազար դրամ, տանտիրուհին արդեն նկատել էր կորուստն ու հայտնել ոստիկանություն։
Օգոստոսի 8-ին նա հրավիրվել է ոստիկանություն, որտեղ ընդունել է արարքը։
Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Մարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն. Դատախազությունը մանրամասնել է. Տեսանյութ
Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար դոլար հափշտակած անձինք
«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով. Լուսանկար