Երեկվա միջադեպից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն այսօր վերադարձել է նիստերի դահլիճ։
Ղազարյանն այսօր չի նստել իր նախկին տեղում, որտեղ նստում էր նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից ի վեր։ Նա տեղափոխվել է դահլիճի վերջին շարք՝ ավելի մոտ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներին։
Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը դիմեց Ղազարյանին՝ հարցնելով՝ ասելիք ունի՞։ Ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ հարցը նման ձևաչափով քննարկում չի պահանջում։
Ռուբինյանն այնուհետև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանից հետաքրքրվեց՝ նա ասելիք ունի՞, Կարապետյանը պատասխանեց՝ ոչ։
Նարեկ Կարապետյանը երեկ հայտարարել էր, որ Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը խմբակցությունում կքննարկեն և հետագա քայլերի մասին տեղյակ կպահեն։ «Ուժեղ Հայաստանը» դեռ չի հայտնել՝ ինչ եզրահանգման է եկել։
Նիստի մեկնարկից առաջ տեղի է ունեցել նաև պատգամավորների տեղերի փոփոխություն։ Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, երեկվա հայտնի միջադեպից հետո, փոխել է իր նստատեղը։

Բաց մի թողեք
ՔՊ-ականները քննում են Էդգար Ղազարյանի «ճակատագիրը»
Ոստիկանությանը սիրաշահելու հերթական նախագիծը
«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի