95 տարեկան հասակում մահացել է ռուսական շանսոնի հայտնի երգիչ Միխայիլ Գուլկոն։
Այս մասին հայտնում է ռուսական «Радио Шансон»-ի Մամուլի ծառայությունը։ Միխայիլ Գուլկոն ծնվել էր 1931 թվականին Խարկովում։ 1980 թվականին արտագաղթել էր Միացյալ Նահանգներ իսրայելական վիզայով եւ երաժշտական կարիերան շարունակել Նյու-Յորքում։
1993 թվականից համերգներ է ունեցել Ռուսաստանում։ Էմիգրացիայիշրջանում թողարկել է «Ռուսաստանի կապույտ երկինքը» ալբոմը։ Հայտնի երգերից են՝ «Սպիտակ կեչին», «Կոլիման», «Պորուչիկ Գոլիցին», եւ այլն։


Բաց մի թողեք
Եվրախորհրդարանի պատգամավորները պնդում են Ուկրաինային աջակցելու համար օգտագործել Ռուսաստանի սառեցված ակտիվները
Գիորգոս Մազոնակիս. Ձերբակալություններ և նոր ապացույցներ հույն աստղի մահվան հետաքննության շրջանակներում
Ֆոն դեր Լայենը դիտարկում է ջրային ռեսուրսների վերաբերյալ ԵՄ նոր օրենքի ընդունման հնարավորությունը՝ երաշտից հետո