95 տարեկան հասակում մահացել է ռուսական շանսոնի հայտնի երգիչ Միխայիլ Գուլկոն։
Այս մասին հայտնում է ռուսական «Радио Шансон»-ի Մամուլի ծառայությունը։ Միխայիլ Գուլկոն ծնվել էր 1931 թվականին Խարկովում։ 1980 թվականին արտագաղթել էր Միացյալ Նահանգներ իսրայելական վիզայով եւ երաժշտական կարիերան շարունակել Նյու-Յորքում։
1993 թվականից համերգներ է ունեցել Ռուսաստանում։ Էմիգրացիայիշրջանում թողարկել է «Ռուսաստանի կապույտ երկինքը» ալբոմը։ Հայտնի երգերից են՝ «Սպիտակ կեչին», «Կոլիման», «Պորուչիկ Գոլիցին», եւ այլն։



Բաց մի թողեք
Ռումինիան առաջարկում է ամերիկյան զորքերի տեղակայման ծախսերը հոգալ պետական բյուջեից
Բողոքի ակցիաների ընթացքում մոտ 100 մարդ է ձերբակալվել․ Իսպանիա
Պատվո պահակախմբի անդամներից մեկն ուշաթափվել է Մակրոնի աչքի առջև