Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում լրագրողները մի քանի հարց տվեցին Ռուսաստանի հետ հարաբերություններից, արտահանումների կարգավորումից: Նիկոլ Փաշինյանը այս անգամ էլ «ունքը շինելու տեղը աչքն էլ է հանել»:
Հրապարակ թերթը գրել է․ Մեզ ասացին, որ բրիֆինգում արված որոշ արտահայտություններ ռուսական իշխանություններին զայրացրել են, մանավանդ այն, որ Փաշինյանը փորձում է հայ-ռուսական հարաբերությունների վատացման մեղքը բարդել հայկական ընդդիմության վրա, իսկ Ռուսաստանին ուղղված քննադատությունը կամ անզուսպ խոսքը` ի պատասխան ինչ որ գործարարների կողմից կոնյակի մատակարարումներին միջամտության, ալկոհոլի հետ կապված նոր սահմանափակումներ կիրառելու միտք է առաջացրել Ռուսաստանում: Առաջիկա շաբաթվա ընթացքում հավանաբար կհայտարարվի այդ մասին: Հիշեցնենք, որ Փաշինյանը վերջին ճեպազրույցում ասել էր.
«…ԵԱՏՄ շրջանակում եղած խնդիրները ծագում են Հայաստանում գործող պատերազմի եռագլուխ կուսակցություններից, դա ակնհայտ փաստ է եւ հիմա առավել եւս, որովհետեւ կամ նրանց են ինչ-որ բան խոստացել, կամ իրենք են ինչ-որ բան խոստացել, հիմա էնտեղ կա որոշակի լարում, ես չգիտեմ՝ ով ում ինչ ա խոստացել, բայց ակնհայտորեն էդ խոստումները չեն կատարվել եւ հիմա էդ խոստումների չկատարման պարզաբանումների կոնտեքստում է, որ էս պրոբլեմները առաջանում են, ինչը լուրջ չի….»։

Բաց մի թողեք
Երկրորդում՝ Էդգար Ղազարյանին
Մհեր Ախտոյանի մորը ոստիկանները տարել են Մերձավան. Ինչ է կատարվել
Հանրությունը պարզ ասաց՝ Էդգար Ղազարյանը քիչ է ասել