Շվեյցարիայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները՝ միանալով ԵՄ-ի պատժամիջոցների 20-րդ փաթեթով նախատեսված մի շարք լրացուցիչ միջոցառումների։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը կայացրել է երկրի Դաշնային խորհուրդը։
«Դաշնային խորհուրդն օգոստոսի 19-ին որոշել է ընդունել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթով սահմանված հավելյալ սահմանափակումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ակնկալվում է, որ նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 20-ից և կանդրադառնան էներգետիկայի, առևտրի, ինչպես նաև ֆինանսական ոլորտների վրա։


Բաց մի թողեք
Ֆինլանդիան հայտնում է, որ Բալթիկ ծովում ռուսական բեռնանավի վրա անօդաչու թռչող սարք է հարձակվել
Մարոկկոն սպառնում է շրջվել դեպի Չինաստան՝ մտավախություն ունենալով, որ ԵՄ-ն կարող է դուրս թողնել իր ավտոարտադրողներին
Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակալվել. Լուսանկար