Երևանի Վարդաշենի հանրակացարանի 68ա և 66/1 շենքերի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 20-ին, բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց։
Բնակիչների հիմնական պահանջը կապված է շենքերի վթարային վիճակի հետ։ Նրանք իշխանություններից պահանջում են անհապաղ կազմակերպել իրենց տարհանումը՝ հաշվի առնելով շենքերի բնակության համար վտանգավոր վիճակը։
Բողոքի մասնակիցները միաժամանակ պահանջում են ապահովել իրենց բնակարաններով՝ մինչև խնդրի վերջնական լուծումը։
Բնակիչները պնդում են, որ ստեղծված իրավիճակը անհապաղ միջամտության կարիք ունի և ակնկալում են, որ համապատասխան պետական կառույցները քայլեր կձեռնարկեն իրենց և ընտանիքների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
Ակցիայի ընթացքում նաև քաշքշուկ ու ծեծկռտուք է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների ու ոստիկանության ներկայացուցիչների միջև։ Կա նաև բերման ենթարկված։
Համացանցում շրջանառվող տեսանյութերում երևում է, որ բերման ենթարկված քաղաքացին ապտակում է ոստիկաններից մեկին։

Բաց մի թողեք
Ինչ է պատահել Ռուբեն Ռուբինյանին
Ադրբեջանցիներն ու թուրքերը դաժան ծեծել են իրար․ խառնվել է ոստիկանությունը. Լուսանկար
Ջանքեր են գործադրվելու ապահովելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը․ ծրագիրը՝ Կառավարության նիստում