Ձերբակալվել են Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին ու Վանաձորի քաղաքապետարանի գնումների բաժնի պետ, նույն ծրագրի փորձագետ Դավիթ Հակոբյանը,
«Ի պատասխան՝ հաստատում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրի ղեկավար Ն. Լ.-ն: Վերջինս մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ»,- Հրապարակ-ին հայտնեցին կոմիտեից։
Ձերբակալվել է նաև նույն ծրագրի փորձագետը, ով մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։


Բաց մի թողեք
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել «Այրարատ» կինոթատրոնի անշարժ գույքի վրա
Վերցրել է անձնագրերը, ստիպել սեռական հարաբերություններ ունենալ. օտարերկրացիները ՀՀ-ում զբաղվել են թրաֆիքինգով
Եթե Արծրուն Մարգարյանի կամ Խոռխոռունու սպանությունը բացահայտվել է 27 տարի անց, ինչո՞ւ մինչ այս հնարավոր չէր