21/08/2026

EU – Armenia

Ադրբեջանը Իսրայելից «դիստանցավորվում» է

Թուրքիան, Եգիպոսը և Կատարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և դատապարտել Գազայում Իսրայելի վերջին հարձակումները։

«Տարածաշրջանում իսրայելական շարունակվող ագրեսիայի կործանարար հետևանքների պայմաններում միջնորդ երկրները միջազգային հանրությանը և նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2803 բանաձևի աջակցությունը ունեցող Խաղաղության խորհրդին վերստին կոչ են անում ճնշում գործադրել, որպեսզի կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և հետագա էսկալացիան կանխելու միջոցներ կիրառվեն»,- ըստ«Անադոլու»-ի՝ ասված է հայտարարության տեքստում։

Նույն օրը Իսրայելի պաշտպանության նախարար Կացը Թուրքիայի նախագահին անձնական ուղերձ է հղել։ Ըստ The Times of Israel-ի, նա Էրդողանին խորհուրդ է տվել «թուրքական խորհրդարանում շարունակել հակաիսրայելական ֆանտաստիկ ելույթները, բայց փորձության չենթարկել Իսրայելի ինքնապաշտպանության վճռականությունը»։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի վարչության պետ Դուրանը ի պատասխան ասել է, որ Անկարան «Նաթանյահուին թույլ չի տա իրեն ներքաշել ծուղակի մեջ»։

Ակնարկը, ակնհայտորեն, օոգոստոսի լույս 19-ի գիշերը իսրայելական օդուժի կողմից Սիրայում փաստացի թուրքական ռազմակայանի ռբկածության մասին է, ինչի առթիվ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարաքը ասել է, որ Թուրքիան և Իսրայելը «կարող էին ռազմական բախման գնալ»։

Գազայում կարգավորման երկրորդ փուլի ամերիկյան ծրագրի շուրջ Վաշինգտոնի և Երուսաղեմի միջեւ տարաձայնությունները, երևում է, Թուրքիային առիթ են տվել, որպեսզի փորձի Իսրայելին ներկայացնել որպես տարածաշրջանում «անկայունության շահառուի»։

Այդ իրավիճակին անդրադարձել է նաև Բաքվի իշխանական minval politka-ն, ինչը վկայում է, որ Ադրբեջանում իսրայելա-թուրքական լարվածության շուրջ խոր մտաոգություններ կան։ Լրատվամիջոցի մեկնաբանությունը կառուցված է մի թեզի վրա, ըստ որի՝ ԱՄՆ-ը «ամեն ինչ կանի, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և տարածաշրջանում գլխավոր դաշնակից Իսրայելի միջև ռազմական բախում թույլ չտա»։

Տեսականորեն, ինչ խոսք, այդ գնահատականը օբյեկտիվ է, բայց Մերձավոր Արևելքի «քաղաքական քարտեզի» թուրքական և իսրայելական պատկերացումները ոչ միայն ներհակ են, այլև՝ մեկը մյուսի «գոյությունը բացառող»։

Պաշտոնական Բաքվի ընկալումը կարճաժամկետ հեռանկարի համար է։ Մինչդեռ մերձավորարևելյան ճգնաժամը ութ տասնամյակի արյունալի պատմություն ունի եւ որևէ օպտիմալ կարգավորման առայժմ չի տրվում։

Ադրբեջանը, կարծես, Իսրայելից «դիստանցավորվում» է։ Վերջին շրջանում Բաքվի լրատվամիջոցները Իսրայելի մայրաքաղաք նշում են Թել-Ավիվը։