Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր՝ օգոստոսի 20-ին, չի մասնակցի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանը։
Նրա տեղեկացմամբ՝ Ռուբինյանի բացակայությունը պայմանավորված է առողջական թեթև խնդիրներով։ Ալեքսանյանի խոսքով՝ ԱԺ նախագահն իրեն այժմ լավ է զգում, և որևէ լուրջ առողջական խնդիր չկա։
Փոխնախագահը նաև ասել է, որ Ռուբինյանը նախատեսում է վերադառնալ աշխատանքային բնականոն ռեժիմին և արդեն վաղվանից մասնակցել խորհրդարանի նիստերին։ Առողջական վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ նա չի ներկայացրել:
Մենք տեղեկացանք, որ Ռուբեն Ռուբինյանի կույրաղիքն են վիրահատել, վերջինիս վիճակը այժմ լավ է, որևէ լուրջ խնդիր չկա, պարզապես կույրաղիքն են հեռացրել:


Բաց մի թողեք
Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձված գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը. Լուսանկարներ
Արեւուտում թեժ ընտրապայքար է սպասվում․ Ովքե՞ր են համայնքապետի 3 թեկնածուները
54 մլն արժողությամբ բնակարան է գնել, 8 մլն դրամի էլ վերանորոգում արել․ Ի՞նչ ունեցվածք ունի նորանշանակ դեսպանը. Լուսանկար