Ամառը մոտենում է ավարտին, այդ շրջափուլում սովորաբար լոլիկի գինը իջնում է, գալիս է ձմեռվա պահածոների ժամանակը, բայցց այս տարի այդպես չէ, թեև շուկաները հեղեղված են։ Եվ բանը միայն գինը չէ։
Տեղական համեղ տեսակները չքացել են, նրանց տեղը զբաղեցրել է արտասահմանյանը, որ տեսքից գեղեցիկ են, բայց՝ կատարելապես անհամ,- գրել է Բաքվի իշխանական haqqin.az-ը։ Հեղինակը զրուցել է տեղական մի քանի ֆերմերների հետ։
Բոլորը միաձայն պնդել են, որ տարին անբարենպաստ էր, անձրևները վնասել են, աճել են վառելիքի, պարաարտանյութերի և թունաքիմիկատների, ինչպես նաև տեղափոխման գները։
Գյուղմթերքների արտադրության և իրացման ոլորտում ի՞նչ վիճակ է, Ադրբեջանի իշխանությունների, տնտեսվարողների եւ սպառողների խնդիրն է։
Այս դեպքում ուշագրավ է, որ, ըստ պաշտոնական վիճակագրության, ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանից Ռուսաստան գյուղմթերքների արտահանումը մեկուկես անգամ գերազանցել է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները։
Հայաստանի նկատմամբ սահմանափակումների կիրառման համատեքստում փաստը ստանում է ընդգծված քաղաքական իմաստ։
Ռուսաստանցի պաշտոնյաները տարբեր առիթներով չեն թաքցրել, որ հայաստանյան գյուղմթերքները «կփոխարինվեն ադրբեջանականով»։ Դա, ինչպես ռուսներն են ասում, նման է «վերքին աղ ցանելուն»։
Բայց շատ կարևոր է այլ հարց, եթե Ադրբեջանում գյուղատնտեսական տարին անբարենպաստ է, այնքան, որ տեղական լոլիկը «վաճառասեղաններից չքացել է, տեղը զբաղեցրել է անհամ արտասահմանյանը», ապա Ռուսաստանը «ադրբեջանական» ի՞նչ գյուղմթերքներ է ներկրում։
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները վկայում են, որ այդ երկիրը նույնիսկ ոչխարներ և այծեր է ներմուծում, այդ թվում՝ Ուկրաինայից, իսկ կաթնամթերքների հիմնական մատակարարը Բելառուսն է։
Միայն մի եզրակացություն կարելի է անել, Ադրբեջանը այլ երկրներից գյուղմթերքներ, մասնավորապես՝ լոլիկ է ներկրում եւ «ադրբեջանականի» անվան տակ արտահանում Ռուսաստան։ Ասել, թե ՌԴ պատկան մարմինները այդ մասին չգիտեն, միամտություն կլիներ։
Ստացվում է, որ Ռուսաստանը երրորդ երկրից Ադրբեջանի միջոցով լոլիկ է ներկրում՝ ամենևին էլ չմտահոգվելով, թե այն ի՞նչ «որակի» է, բայց Հայաստանի նկատմամբ կիրառում «տնտեսական պատերազմի» քաղաքականություն։
Այս և ռուս-ադրբեջանական «ստվերային նավթագործարքների» մասին մամուլում տարածված տեղեկությունների համատեքստում ողջամիտ կասկածները, որ Մոսկվա-Բաքու հրապարակային «բանավեճը ուշադրություն շեղելոու նպատակ են հետապնդում», գոյության հիմնավոր իրավունք ունեն։

Բաց մի թողեք
«Համաեվրոպական աղետի հավանականությունը մնում է շատ բարձր»
Թուրքիա – Ադրբեջան գոնե հրապարակային շփումներ չեն արձանագրվել
Ռուսաստանը խոսքից կարող է անցնել գործի և պատերազմի աշխարհագրությունը ընդլայնել