Օգոստոսի 23-ին՝ ժամը 07։48-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Ford» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորը տեղում մահացել է։
Փրկարարները վեց տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել ուղևորի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։


Բաց մի թողեք
Թոշակառուներին առաջարկվում է հարազատներին մեռնելուց հետո շատ նեղություն չտան․ ինչի հաշվին
Վթար Երևան-Սևան ճանապարհին, կա 8 տուժած. Լուսանկար
Վրաերթ Վանաձորում. 45-ամյա կինը տեղում մահացել է․ Լուսանկար