Աշխարհահռչակ բրիտանացի դերասան Էնթոնի Հոփկինսը թողարկել է իր առաջին լիարժեք երաժշտական ալբոմը։
Նշենք, որ Հոփկինսը ներկայումս 88 տարեկան է։ Ալբոմը կոչվում է «Life Is a Dream»։ Բաղկացած է 12 նվագախմբային կատարումներից, որոնք Հոփկինսը գրել է վերջին վեց տասնամյակների ընթացքում։
«Երաժշտությունն իմ առաջին ցանկությունն էր, իմ երազանքը։ Ես ստեղծում եմ երաժշտություն՝ ողջ կյանքումս։ Դրանցից որոշները իմ մեջ ապրում են արդեն տանսամյակներ շարունակ եւ ամեն անգամ վերադառնում եմ դրան»,- Decca Classics-ում մեկնաբանել է Հոփկինսը։
Հայտնի է, որ ալբոմի ձայնագրությանը մասնակցել է մի ամբողջ սիմֆոնիկ նվագախումբ՝ Գուստավո Դուդամելի ղեկավարությամբ։


Բաց մի թողեք
Մահացել է բրիտանական հայտնի ռոք-խմբի բաս-կիթառիստը. Լուսանկար
Թատրոն, որտեղ ոչ մի պետական չինովնիկ չի փորձի ինչ-որ բան ուղղել, ինչ-որ բան կառավարել
Մհեր Շահինյան․ երբ վրձինը գտնում է իր նկարչին, կամ՝ վրձինը սկսում է լսել երաժշտությունը. Լուսանկարներ