Իլոն Մասկի՝ պաշտոնապես հաստատված 14 զավակներից մեկի մայրը՝ Էշլի Սենթ-Քլերը, նախազգուշացրել է, որ Մասկը վնասակար ազդեցություն է ունենում հասարակության վրա։
Ալեքս Գիբնիի «Մասկը» վավերագրական կինոնկարում, որի ցուցադրությունը տեղի է ունեցել Վենետիկյան փառատոնի ժամանակ, հայտարարել է, որ գործարարնը կանխամտածված կերպով է սերմանում պառակտում հասարակության մեջ՝ իր X սոցկայքի միջոցով եւ դրա հետեւանքները համարել է «պոտենցիալ կերպով աղետալի։
Վավերագրական կինոնկարում խոսվում է այն մասին, թե ինչու է Մասկը այդքան շատ զավակներ ունենում, ինչու է նա տարված աշխարհի վերջի, մարդկության կործանման եւ այլ գաղափարներով, որոնց անդրադառնում է ժամանակ առ ժամանակ։

Բաց մի թողեք
«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. Լուսանկարներ
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Ծխախոտը՝ թելի ծայրին, մարդկային կյանքը՝ պատասխանատվության սահմանին