16/09/2026

EU – Armenia

Մի շարք միլպետեր ազատվել են պաշտոններից. Սարգսյանը նոր նշանակումներ է արել

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում մայիս-սեպտեմբեր ամիսներին կատարվել են կադրային փոփոխություններ և նշանակումներ։

Նախարարի հրամաններով․ ՆԳ նախարարությունում՝

-Արման Գևորգյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ,

-Արթուր Սահակյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերի կառավարման վարչության պետի տեղակալ։

ՆԳՆ ոստիկանությունում՝

-Անդրեյ Մանուկյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության պետ,

-Վահան Հակոբյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալ,

-Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ,

-Կարեն Մայիլյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ,

-Գևորգ Պալյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի պետ,

-Կարեն Արզումանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի պետ,

-Արտակ Գուրջանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի պետ,

-Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ,

-Վազգեն Թադևոսյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի պետ,

-Արտաշես Ալեքսանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ,

-Կարեն Գևորգյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ պարեկային գումարտակի հրամանատար,

-Արման Խաչատրյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Եղեգնաձորի պահպանության բաժնի պետ,

-Խաչիկ Բախբուդարյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Կենտրոնի պահպանության բաժնի պետ,

-Արտյոմ Ալեքսանյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության գնդի 1-ին գումարտակի հրամանատար,

-Արմեն Ղամբարյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Մաշտոցի պահպանության բաժնի պետ,

-Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության պետ Դավիթ Սուրենյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,

-Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հափշտակությունների դեմ պայքարի բաժնի պետ Վաղինակ Մինասյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,

-Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոմանոս Խլղաթյանն ազատվել է պաշտոնից,

-Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի պետ Տիգրան Պողոսյանն ազատվել է պաշտոնից,

-Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,

-Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետ Արմեն Հարությունյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից։