Ադրբեջանից Հայաստան՝ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին կատարվել է 17 միլիոն, 603 հազար ամերիկյան դոլարի արտահանում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պետական Մաքսային կոմիտեն։
Հայաստանից Ադրբեջան մատակարարումները կազմել են 960 դոլար։ Նույն ժամանակահատվածում՝ Ադրբեջանի արտահանումը այլ երկրներ կազմել է 21 միլիարդ 815 միլիոն 37 հազար ամերիկյան դոլար։ Ներկրումները կազմել են 11 միլիարդ 423 միլիոն 350 հազար ամերիկյան դոլար։
ԱՊՀ երկրներ արտահանումը կազմել է համախառն արտահանումների 6,18 տոկոսը։ ԱՊՀ երկրներից Ադրբեջան ներկրումները կազմել են ընդհանուր ներկրումների 20,66 տոկոսը։

Բաց մի թողեք
Ինչու է ՀԷՑ-ն իրականացնում պլանային անջատումներ, որոնք են հիմնական պատճառները․ տեսանյութ
ԿԲ-ն ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել մատակարարվող բնական գազի գինը․ Գալստյան
ԵՄ-ն բացում է շուկան, բայց այնտեղ հաստատվելու գործը Հայաստանինն է