ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում նախագծերից մեկով առաջարկվում է փոխել ՍԴ դատավորների վարձատրությունները։
Նշվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:
Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի, դատավորի կարգավիճակին ու պատասխանատվությանը համարժեք վարձատրություն ապահովելու նպատակով 2026 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-138-Ն համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով Սահմանադրական դատարանի դատավորներին նախատեսվել է հավելավճար: Մասնավորապես, սահմանվել է դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար հավելավճար հետևյալ չափերով՝
– պաշտոնավարման երկրորդ տարում՝ 20 տոկոսի չափով,
– երրորդ տարում՝ 35 տոկոսի չափով,
– չորրորդ տարվանից սկած յուրաքանչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 տոկոս ավել չափով:
Սահմանված հավելավճարների հաշվարկման համար ՍԴ-ի 2026 թվականի ֆինանսական տարվա բյուջեով անհրաժեշտություն է առաջացել 38930.5 հազար դրամի լրացուցիչ ֆինանսավորում:
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 38,930.5 հազար դրամ հատկացնել Սահմանադրական դատարանի 1092 ծրագիր 11001 «ՀՀ սահմանադրական դատարանի գործունեության և սահմանադրական արդարադատության ապահովում» միջոցառմանը:
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.3-րդ կետից։ Մասնավորապես, «Հանրային ծառայության համակարգ և մարդկային ռեսուրսների կառավարում» վերտառությամբ 6․3-րդ կետով ի թիվս այլ քայլերի՝ Կառավարության կողմից նախաձեռնման ենթակա քայլերից է հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ առանցքային բարեփոխումների իրականացումը, ներառյալ վարձատրության ու պարգևատրման համակարգերի վերանայումը, գրավչությունը մեծացնող աշխատանքային միջավայրի ձևավորումն ու պայմանների ներդրումը (Հանրային ծառայության մասին օրենքի իմաստով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը՝ որպես անկախ պետական մարմնի անդամի պաշտոն, հանդիսանում է ինքնավար պաշտոն, որն էլ ընդգրկվում է հանրային ծառայության մաս կազմող հանրային պաշտոնների մեջ):

Բաց մի թողեք
ՀՀ-ն պահպանում է լիակատար ինքնիշխանությունը, իրավազորությունը․ հրապարակվել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ որոշման տեքստը
ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարցը. Սիմոնյան
Շատ պատմություններ կան իր և քրեական մշակույթին առնչվող, Մոսկվայում իր բերած մարդը կոնֆլիկտ հրահրեց. Սիմոնյանը Հայկ Սարգսյանի մասին