Սեպտեմբերի 16-ին 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 17։00-ից Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։
Վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա սեպտեմբերի 18-ին ժամը 13:00-ին՝ նույն վայրից։
Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը հայտնի գործարար, բարերար և մտավորական է, ով երկար տարիներ մասնագիտական ակտիվգործունեություն է ծավալել ինչպես Հայաստանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄտարածքում և արտերկրում։
Որպես էներգետիկայի ոլորտի բարձրակարգ մասնագետ՝ նա երկար տարիներ գործուղվել ու աշխատել է արտասահմանյան երկրներում, մասնավորապես՝ Կուբայում և Գերմանիայում։
Վաստակավոր էներգետիկ Վիլհելմ Կարապետյանի աշխատանքային կենսագրությունը տասնամյակների պատմություն ունի՝ փոքր էլեկտրակայանից մինչև «Էներգանորոգում» գործարան: Նա երկարամյա և արդյունավետ գործունեություն է ծավալել Հայաստանի հանրապետության էներգետիկայի ոլորտում՝ իր մասնագիտական գիտելիքներով, փորձով և ներդրած նշանակալի ավանդով նպաստելով ոլորտի զարգացմանն ու առաջընթացին։
Հայաստանի էներգահամակարգի 100-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
Վ. Կարապետյանը ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ, հատկապես Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում, ինչի համար 2011 թվականին Արցախի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։
Զբաղվել է նաև գրական գործունեությամբ՝ հիշարժան է 2009 թվականին լույս տեսած «Զրույց թոռների հետ» գիրքը:


Բաց մի թողեք
Եվրոպայում շոգի պատճառով շուրջ 35 հազար մահ է գրանցվել. Ֆոն դեր Լեյեն
«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. Լուսանկարներ
Կյանքից հեռացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Էդուարդ Շախիկյանը. Լուսանկար