«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը քննարկել է նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագծի հարցը, սակայն առայժմ որևէ որոշում չի կայացրել։
Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ճեպազրույցում չի բացառել, որ քննարկումների արդյունքում կարող է նաև Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարց բարձրացվել։
ՔՊ վարչության սեպտեմբերի 15-ի նիստից հետո տարածված հաղորդագրությունում միայն նշվել էր, որ քննարկվել են կարգապահական հարցեր։
Հակոբյանը մանրամասնել է՝ կուսակցության վերահսկող հանձնաժողովը զեկույցներ է ներկայացրել շուրջ 6-7 կուսակցականի վերաբերյալ, նրանց թվում է նաև Հայկ Սարգսյանը։
«Պարոն Սարգսյանի վերաբերյալ ևս եղել է քննարկում, բայց ոչ որոշում»,- ասել է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Սարգսյանի դեպքում ամենամտահոգիչ հարցերից մեկը կուսակցության բարի համբավին վնասող վարքագիծն ու կուսակիցների հասցեին հնչեցրած, իրենց գնահատմամբ, զրպարտչական հայտարարություններն են։ Հակոբյանը հիշեցրել է նաև, որ Սարգսյանը նախկինում մի քանի անգամ խիստ նկատողություն է ստացել կուսակցությունից։
Հարցին՝ հնարավո՞ր է Սարգսյանին հեռացնեն ՔՊ-ից, պատգամավորը պատասխանել է, որ նման դեպքեր նախկինում եղել են, և նման հարց կարող է բարձրացվել, սակայն վերջնական որոշման համար քննարկումները դեռ պետք է շարունակվեն։


Բաց մի թողեք
Հաստատվել է ԳԱԱ նախագահության անվանական կազմը
Երևան-Աշտարակ ճանապարհի ողբերգական վթարից տուժած 11 ամսական փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից. Լուսանկար
Արշակ արքեպիսկոպոսի գործով դատավորի նկատմամբ հայտարարվել է նկատողություն. Լուսանկար