18/09/2026

EU – Armenia

Ինչու է այդքան շատ հանդիպում դեսպաններին

ԱԺ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին հարց է ուղղել արտերկրյա դեսպանների հետ նրա հանդիպումների վերաբերյալ։

Ղազարյանը նկատել է, որ ԿԸՀ-ի հրապարակումների զգալի հատվածը հենց տարբեր երկրների դեսպանների հետ Հովակիմյանի հանդիպումների մասին է։ Պատգամավորը հետաքրքրվել է, մասնավորապես, թե ինչ հարցեր են քննարկվել ՌԴ-ի դեսպանի հետ ընտրություններից առաջ, ինչպես նաև Լատվիայի դեսպանի հետ հանդիպման ընթացքում։

«Ես դեսպան եմ եղել, Լեհաստանի ԿԸՀ-ի հետ երբեք չեմ հանդիպել»,- նշել է Ղազարյանը՝ կասկածի տակ դնելով նման հանդիպումների անհրաժեշտությունը։

Վահագն Հովակիմյանը պատասխանել է, որ հանդիպումների նախաձեռնողը հիմնականում դեսպաններն են։ Նրա խոսքով՝ երբ դեսպանը ԱԳՆ-ի միջոցով պաշտոնապես հանդիպում է խնդրում, այդ հանդիպումը չկայացնելը ճիշտ մոտեցում չի լինի։