«Տիգրանաշենը» և «Քյարքին» երկու տարբեր բնակավայր չեն։ Նույն բնակավայրն են՝ տարբեր տեղանուններով։ Փաշինյանի ձևակերպումը՝ «Ես Տիգրանաշենի մասին չեմ ասում Քյարքի, ես Տիգրանաշենի մասին ասում եմ Տիգրանաշեն, Քյարքիի մասին ասում եմ Քյարքի», ուղղակի զազրելի է։
Հրապարակ թերթը գրել է․ Սա նույնիսկ մանիպուլյացիա չէ, այլ՝ ուրացության փորձ։ Նույն աշխարհագրական վայրի վերաբերյալ խոսում է երկու անունով։ Անունները կարող են տարբեր լինել, բայց դրանք նույն բնակավայրն են։
Պատկերացնենք այսպես։ Հովհաննես անունով մեկը գնում է Ռուսաստան և նրան ռուսները Իվան են կոչում։ Դրանից Հովհաննեսը երկու մարդ չի դառնում։ Նույն մարդն է՝ պարզապես տարբեր լեզուներում տարբեր անունով։
Քյարքիի ու Տիգրանաշենի դեպքում էլ նույն տրամաբանությունն է՝ անունը փոխվում է, տեղը՝ ոչ։ Այդտեղ ադրբեջանցիներ են ապրել և գյուղի անունը հարմարեցրել են իրենց։ Փաշինյանը հայտնվել է նույն այն հոր դերում, որն ասում է․
-Իվանը իմ տղան չէ, Հովհաննեսն է իմ տղան։
Հոր դեպքում հասկանալի է, կմտածես, որ մարդու հոգեկան աշխարհում ինչ որ բան խաթարվել է։ Բայց Փաշինյանի մասին, որ, ոչ բարով, երկրի ղեկավար է, ի՞նչ մտածես։ Սայաթ-Նովային տարբեր ժողովուրդներ տարբեր կերպ են ներկայացրել, տարբեր անուններով ու մշակութային պատկանելությամբ են բնութագրել, բայց մարդը դրանից չի բազմապատկվել․ Սայաթ-Նովան նույն մարդն է։
Նույնն էլ այստեղ է։
Քյարքի՝ Տիգրանաշեն։ Տարբեր անուններ՝ նույն բնակավայր։
Հարցը շատ պարզ է․ եթե Քյարքին Տիգրանաշենը չէ, ապա ո՞ր Քյարքիի մասին է խոսքը։ Իսկ եթե հենց Տիգրանաշենն է, ապա ինչո՞ւ եք ձևացնում, թե երկու տարբեր բաների մասին եք խոսում։
Իսկ հիմա ամենահետաքրքիր մասը․ ասում է՝ «Քյարքի» եմ ասում, որ պատերազմ չսկսվի։ Այսինքն՝ պատերազմը կանգնած է դռանը, ձեռքը բռնակին, ու սպասում է՝ «Քյարքի» կասե՞ն, թե՞ «Տիգրանաշեն»։ Ու՞ր մնաց խաղաղությունդ։ Այսօր վախենում ես Տիգրանաշեն ասել, վաղը կվախենաս Հայաստան ասել․․․

Բաց մի թողեք
Ընդդիմությունից է կախված Ալեն Սիմոնյանի ճակատագիրը
100 հազար դրամ կաշառքի համար` 4 տարի 4 ամիս ազատազրկում
ՔՊ-ական Արման Եղոյանը նոր սկանդալի մեջ է հայտնվում