19/09/2026

EU – Armenia

Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում․ Լուսանկար

Ավելի քան մեկ շաբաթ առաջ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտարարեց հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին. «Ժամանակն է, որ բոլոր քաղաքական ուժերը հստակեցնեն իրենց օրակարգերը, քանի որ արցախյան հարցը մենակ մերը չէ»։

Հրապարակ թերթը գրել է․ Նպատակը` ճշտել Արցախի պետական ինստիտուտների շարունակության, արցախցիների վերադարձի վերաբերյալ դիրքորոշումները:

Հիշեցնենք, որ 2 ամիս է՝ Արցախի նախագահի եւ խորհրդարանի խոսնակի պաշտոնները թափուր են․ չի ստացվում համալրել այդ պաշտոնները, փորձում են անել հայաստանյան ուժերի աջակցությամբ։ Իսկանդարյանի հայտարարությունից օրեր են անցել:

Տեղեկացանք, որ հանդիպել են միայն «Հայաքվեի» հետ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն օրերս պատրաստակամություն է հայտնել հանդիպելու։ Սակայն մի խնդիր էլ կա` պետնախարարն իր նախաձեռնությունը նախապես չի քննարկել արցախցի քաղգործիչների հետ, նրանք համացանցից են տեղեկացել եւ այժմ հրաժարվում են մասնակցել գործընթացին, իսկ հայաստանյան ուժերը, տեղեկանալով, որ ԱՀ պատգամավորները ներգրավված չեն գործընթացում, եւ նախաձեռնության էությունն էլ հասկանալի չէ, խուսափում են հանդիպել մեկ պաշտոնյայի հետ։

«Հրապարակ»․ Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում