26/09/2026

EU – Armenia

ՄԱԿ-ի քարտուղարությանը ներկայացված դիմումը Ադրբեջանում նվնվոցներ է առաջացրել

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հաջողությամբ իրականացնում ենք Նախիջևանի, Բաքվի, Սումգայիթի ու Գարդմանի (Գանձակ, Քարհատ, Շահումյան, ևն) տեղահանված հայերի իրավունքների վերականգնման և վերադարձի իրավունքի գործընթացը։

ՄԱԿ-ի քարտուղարությանը ներկայացված դիմումը Ադրբեջանի կառավարական շրջանակներում նվնվոցներ է առաջացրել, բայց այդ երկիրը պետք է իր մեջ ուժ գտնի՝ ընդունելու 1988-92 թվականներին ավելի քան 465,000 հայերի նկատմամբ իրականացված ահաբեկչական գործողությունների փաստը և սկսելու 73 մլրդ դոլարի հատուցման գործընթացը՝ չհաշված հայկական պատմամշակութային հսկա ժառանգությունը։

Այսպիսի փաստի առաջ կանգնելուց հետո տեսնենք Իլհամ Ալիևը կհամարձակվի՞ շարունակել իր պնդումները «300,000 ադրբեջանցիների» թեմայի շուրջ»։