Կեմերովոյում hայազգի Թաթուլ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել, ով ամուսնացած է եղել ռուս հայտնի բլոգեր Միլենայի հետ։ Թաթուլ Պետրոսյանի քույրը՝ Նարինեն, տեսանյութով է կիսվել, որին կից գրված է․
«Չէի կարող անտարբեր անցնել այս ողբերգության կողքով… Երբեմն կյանքը մեզ բախում է այնպիսի պատմությունների, որ սիրտդ ցավից սեղմվում է, և բառերն այլևս կորցնում են իրենց իմաստը։ Ես չէի կարող անտարբեր մնալ։ Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է։ Եվ ես դրա համար տեսահոլովակ եմ պատրաստել։ Երգ՝ եղբոր, սիրո և այն մասին, որ նա միշտ լինելու է կողքիդ՝ քամու, լեռների ու սրտի մեջ։
Այս պատմությունը մահվան մասին չէ։ Այն սիրո մասին է, որը ժամանակից ուժեղ է»։
Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքը ցնցել է բոլորին։ Հայազգի Թաթուլ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել, ով ամուսնացած է եղել ռուս հայտնի բլոգեր Միլենայի հետ։
Թաթուլ Պետրոսյանի քույրը՝ Նարինեն, նոր մանրամասներ է հայտնել՝ գրելով. «Նա հիմա միայն իմ զարմիկների մայրն է, ես նրան կհանդիպեմ դատարանում։ Մինչ նա ընկերուհու հետ նարգիլե էր ծխում, եղբայրս մահանում էր։ Փոխանակ շտապ օգնություն կանչելու, նրա ոտքերը բարձրացնելու՝ նա այդ սրիկային կանչեց․․․ Ես ձեզ ամբողջ ճշմարտությունը կասեմ։ Եվ այո, այն, ինչ դուք գրում եք, ուղղակի սպառնալիք է։ Ես ունեմ իրավաբանական կրթություն և ինը տարի աշխատել եմ դատարանում, գիտեմ բոլոր օրենքները։Ես կորցնելու բան չունեմ, ես թույլ չեմ տա, որ որևէ տականք ծիծաղի իմ եղբոր վրա»։



Բաց մի թողեք
«Դուրղութին հիշում է Բլոկը»՝ հիշատակի միջոցառում Աթենքում. Լուսանկարներ
Խոնարհում ու երախտագիտություն բոլոր նրանց, ովքեր մարդ են կերտում և աշխարհ են ձևավորում
Ունեցել ենք նաև այսպիսի հոկտեմբերի սկիզբ. Տեսանյութ