Ի դեպ, Հայաստանի ԱԳ նախարարը Իրան է մեկնում Երեւանում անցկացված մի միջոցառման ֆոնին, դրանից անմիջապես հետո, որին մասնակցել են Իրանի ռազմավարական շահերի դեմ տրամադրված վառ ներկայացուցիչներ։
Երեւանը հոկտեմբերի 3–ին ըստ էության եղել է ԱՄՆ քրիստոնյա–սիոնիստների «բոմոնդի» հավաքատեղի, Սպիտակ տանը նրաց ազդեցիկ ներկայացուցիչ, ԱՄՆ նախագահ Թրամփի այսպես ասած անձնական կրոնական խորհրդական համարվող Պոլա Ուայթ–Քեյննի մասնակցությամբ։
Ուայթ–Քեյնը քրիստոնյա–սիոնիստների համայնքում առանցքային ֆիգուրներից է, որին շատ շատերն են բնորոշում իբրեւ սեւեռուն գաղափարներ ունեցող մի կին, որը բավականին ազդեցիկ է վարչակազմում, հատկապես Թրամփի համար, ու միեւնույն ժամանակ բավականին վտանգավոր է հենց իր սեւեռուն գազափարներով։

Իսկ այդ սեւեռունության համատեքստում է նաեւ Իսրայելի շահերի պաշտամունքը, որով առհասարակ աչքի է ընկնում քրիստոնյա–սիոնիստների ամերիկյան հարույթը, իր մի քանի տասնյակ միլիոն ներկայացուցիչներով։ Այլ կերպ ասած, բավականին գեղեցկատես ու հրապուրիչ Պոլա Ուայթ–Քեյնի արտաքինի ներքո «թաքնված» է բավականին լուրջ դավանա–քաղաքական բովանդակություն, որի թիրախում բնականաբար նաեւ Իրանն է՝ «Իսրայելի շահերն ամեն ինչից վեր» տրամաբանության շրջանակում։
Պոլա Ուայթ–Քեյնը Հայաստանում մասնակցել է Ազգային աղոթքի նախաճաշին։ Միջոցառում, որ Նիկոլ Փաշինյանը կազմակերպում է արդեն երկրորդ տարին անընդմեջ եւ որն իհարկե այսպես ասած՝ ԱՄՆ–ում անցկլացվող համանուն միջոցառման «ճյուղավորում» է։
Ահա այս ֆոնին առավել ուշագրավ է դառնում Հայաստանի ԱԳ նախարարի այցն Իրան։
Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը

Բաց մի թողեք
«Սկզբունք շարժում»․ «Արժանապատվության հեղափոխություն» սկսելու ծրագիրը եւ Հայաստանի ապագայի տեսլականը․ Տեսանյութ, Լուսանկար
Ինչո՞ւ են այս ամենը թաքցրել ու Մուսաևին ներկայացնում են որպես 18 տարեկան մոլորված տղա
Այս բարդույթն էլ Ալիևին դրդում է խոսելու իր միայնակ հաղթանակի մասին, ինչից փաստերը չեն խմբագրվում