Յուրաքանչյուր երկրորդ գերմանացին կարծում է, որ նախկին կանցլեր Անգելա Մերկելը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 2005-21 թվականներին, ավելի լավ կկարողանար լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները, քան ներկայիս կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Այս մասին հայտնում է DPA-ն, վկայակոչելով իր պատվերով անցկացված հարցախույզի արդյունքները։ Համաձայն դրա, հարցվածների 48 տոկոսը կարծում է, որ խնդիրների կարգավորման համար Մերկելն ավելի արդյունավետ տարբերակներ կգտներ, քան հիմա դա անում է Մերցը։
29 տոկոսը կարծում է, որ Մերկելը ավելի պիտանի էր մարտահրավերները կարգավորելու համար, քան Մերցը։ Միայն ութ տոկոսն են եղել հակառակ կարծիքին։ Իսկ 15 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Բաց մի թողեք
Էստոնիան սկսում է էլիտար ստորաբաժանումներ տեղակայել Ռուսաստանի հետ սահմանին՝ նախապատրաստվելով «ակտիվ պաշտպանության»
Բելգիայի նախկին վարչապետ Վերհոֆշտադտը հետաքննության է ենթարկվում Եվրախորհրդարանի պրակտիկանտների հետ կապված գործով
Ինչ խնդիրներ են ունեցել Էմանուել Մակրոնն ու Ելիսեյան պալատի գլխավոր խոհարարը․ բացահայտում