Շաքիի խայտառակ դեպքը բուռն քննարկվում է նաեւ իշխող թիմում, ՔՊ-ականներից շատերի համոզմամբ էլ՝ այդ միջադեպն ամբողջությամբ հօդս է ցնդեցրել իրենց հավաստիացումները՝ ապահով սահմանների, խաղաղության եւ այլնի մասին, ուստի մեղավորներն արժանի պատիժ պետք է ստանան։
«Հրապարակ» թերթը գրում է. Նրանք կարծում են, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը պարզապես քավության նոխազ է դարձել․ պետք է դրվի տնօրենի՝ Անդրանիկ Սիմոնյանի պաշտոնանկության հարցը:
Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կապված՝ թիմում չկա միակարծություն․ նրա կողմնակիցները պնդում են, թե սահմանախախտ զինվորով պետք է զբաղվեին ԱԱԾ սահմանապահ զորքերը, նրան չսիրողները պնդում են, որ եթե բանակն իր տեղում լիներ, միջադեպ չէր գրանցվի։
Չի բացառվում, որ ԱԱԾ տնօրենը կանչվի խորհրդարան։


Բաց մի թողեք
Նիկոլ, ասե՞մ ինչ գրես Սահմանադրության մեջ
Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ. Լուսանկար
Նոր սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ անձը չի կարող 10 տարուց ավելի պաշտոնավարել